Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անպտղություն

Անպտղությունը` վաղաժամ մահվան պատճառ. գիտնականներ

Անպտղությունը` վաղաժամ մահվան պատճառ. գիտնականներ

Վաղաժամ մահվան ռիսկի վրա զգալիորեն ազդում է սթրեսը, որն ապրում են տարիներ շարունակ երեխա ունենալ փորձող մարդիկ` հայտնում է BBC News-ը` ներկայացնելով դանիացի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքները:

 

Գիտնականները գնահատել են ավելի քան 21 000 զույգերի առողջական վիճակը, որոնք ցանկացել են երեխա ունենալ: Արդյունքում պարզվել է, որ կանայք, որոնք այդպես էլ չեն կարողացել հղիանալ, 4 անգամ ավելի հաճախ են կյանքից հեռանում երիտասարդ տարիքում: Վաղաժամ մահվան պատճառներ են նաև քաղցկեղը, անոթային հիվանդություններն ու դժբախտ դեպքերը: 

 

Երեխաներ չունենալը հարվածում է նաև տղամարդկանց: Նրանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը երկու անգամ ավելի մեծ է, քան նրանց, ովքեր երեխաներ են ունեցել:

 

Վիճակագրական այս տվյալները ստացվել են 1994-2005թթ., համաձայն որոնց` նշված ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 15149 երեխա, մահացել է 220 տղամարդ և 96 կին:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ